Հայոց Պատմություն

Հայոց Պատմություն

Hardback (17 Sep 2022) | Armenian

  • $39.19
Add to basket

Includes delivery to the United States

10+ copies available online - Usually dispatched within 7 days

Publisher's Synopsis

Մովսես Խորենացին համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Հայ սերունդները մեծարել են նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր, Տիեզերահռչակյալ և այլ պատվանուններով։

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր Հայոց պատմության մեջ ։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում։ 15-16 տարեկան հասակում Վաղարշապատում ուսանել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մոտ։ 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոս։ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնել են վերադարձի ուղին և ճանապարհվել դեպի Հունաստան։ Նրանք տեղ են հասել իրենց ուսուցիչների՝Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն՝ 440 թ փետրվարից հետո։

Մովսես Խորենացու մատենագրական վաստակի թագ ու պսակը Պատմություն Հայոց երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։

Հայոց պատմությունը ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ է, որն ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը


Ըստ Ստեփան Մալխասյանցի՝ Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի...:

Book information

ISBN: 9781644397558
Publisher: Indoeuropeanpublishing.com
Imprint: Indoeuropeanpublishing.com
Pub date:
Language: Armenian
Number of pages: 252
Weight: 446g
Height: 159mm
Width: 239mm
Spine width: 27mm