Վիպակներ

Վիպակներ

Paperback (08 Jan 2016) | Armenian

  • $21.96
Add to basket

Includes delivery to the United States

10+ copies available online - Usually dispatched within 7 days

Publisher's Synopsis

Ակսել Բակունց (Ալեքսանդր Թևոսյան, 1899 - 1937), գրող, բանասեր, թարգմանիչ, կինոդրամատուրգ

Ավարտել է Գորիսի ծխական դպրոցը (1910), Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1917), Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը (1923): Բակունցը, չնայած ունեցել է հազիվ մեկ տասնամյակի գրական կյանք, սակայն խոր հետք է թողել հայ խորհրդային արձակի զարգացման վրա

Կարմրաքար (1929) վեպում պատկերվող ժամանակաշրջանը 20-րդ դարի սկիզբն է՝ մինչև 1914 թ. օգոստոսը, երբ սկսվում է պատերազմը։ Սոցիալական կյանքի տարբեր բևեռներում կանգնում են խոջա Հիբանի ձեռներեց որդին՝ Մկրտումը, և բանակից նոր զորացրված Արզումանը։ Սրան ավելանում է Սալբիի շուրջ սրվող բախումը։ Տպագրված մասն ավարտվում է Մկրտումի և Արզումանի գժտությամբ։ Արզումանը մեկնում է ռազմաճակատ։ Դեպքերի զարգացումն այդուհետև մնում է առկախ։ Պահպանվել է նաև Զեյթայի ավերումը հատվածը՝ հուշելով, որ գործողությունները պետք է շարունակվեին Զանգեզուրում՝ ներառելով 1914-ից հետո ընկած դեպքերը՝ ազգամիջյան ընդհարումներով, դասակարգային պայքարի սրումով, նաև` կյանքի վերափոխման իրադարձություններով։

Մեծ է եղել Բակունցի հետաքրքրությունը Աբովյանի գործի նկատմամբ և Ա. Խանջյանի խորհրդով ու հանձնարարությամբ ձեռնարկում է վեպ գրել նրա մասին Հեղինակն իր երկն անվանել է պատմական վեպ, և այն մեր գրականության մեջ 1-ին փորձն է, որ ներկայացնում է կոնկրետ պատմական անձնավորության կյանքն ու գործը Վեպն այսօր Բակունցի ակադեմիական հրատարակության մեջ պայմանականորեն անվանված է Խաչատուր Աբովյան, սակայն սա հեղինակի ընտրած վերնագիրը չէ Վեպից մեզ հասած հատվածները երեքն են` վերնագրված արդեն հեղինակի կողմից` Լիբեր Արմենիեր, Դեպի լյառն Մասիս և Գործ Մարյանա դստեր Մկրտումի

Book information

ISBN: 9781604448351
Publisher: Indoeuropeanpublishing.com
Imprint: Indoeuropeanpublishing.com
Pub date:
Language: Armenian
Number of pages: 132
Weight: 204g
Height: 229mm
Width: 152mm
Spine width: 8mm