Պեպո

Պեպո

Paperback (12 Jun 2014) | Armenian

  • $21.91
Add to basket

Includes delivery to the United States

10+ copies available online - Usually dispatched within 7 days

Publisher's Synopsis

Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825, Թիֆլիսում, առևտրականի ընտանիքում Նա մեծ դրամատուրգ էր և հասարակական գործիչ, ինչպես նաև ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ

1852 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը` թեկնածուի գիտական աստիճանով

Սունդուկյանի առաջին գործը Գիշերվան սաբրը խեր է (1863 թ.) վոդևիլն է Հետագա տարիներին գրել է Պեպո (1876 թ.), Խաթաբալա (1881 թ.), Քանդած օջախ (1882 թ.), Էլի մեկ զոհ (1884 թ.), Ամուսիններ (1888 թ., գրական լեզվով միակ երկը), Սեր և ազատություն (1909 թ.), Կտակ (1912 թ.) և այլ կատակերգություններ, Բաղնըսի բողչա (1889 թ.), Օսկան Պետրովիչը էն կինքումը (1899 թ.), Եվայլն կամ Նոր Դիոգինես (1907 թ.) վոդևիլները


Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871 թ-ի ապրիլի 30-ը Այդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է Պեպոն. Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր

Ի դեմս ձկնորս Պեպոյի և նրա շրջապատի մարդկանց (Շուշան, Կեկել, Գիքո, Կակուլի)` Սունդուկյանը թատրոն է բերել հալալ աշխատանքով մի կերպ գոյատևող հասարակ աշխատավորների կերպարներ, որոնց համար խիղճը, վեհանձնությունը, բարությունը բարոյական անսակարկելի հատկանիշներ են Պեպոն, որն իր միջավայրի ծնունդն է, իր խավի հոգեբանության կրողը, որին անհասկանալի են Զիմզիմովի և նրա նմանների անազնիվ արարքները, ի վերջո դատ է սկսում ուրիշի աշխատանքը յուրացնողների դեմ՝ պաշտպանելու իր ոտնահարված արժանապատվությունը, արդարությունն ու ճշմարտությունը

Book information

ISBN: 9781604448016
Publisher: Indoeuropeanpublishing.com
Imprint: Indoeuropeanpublishing.com
Pub date:
Language: Armenian
Number of pages: 140
Weight: 213g
Height: 229mm
Width: 152mm
Spine width: 8mm