Սալբի

Սալբի

Paperback (06 Feb 2014)

  • $25.12
Add to basket

Includes delivery to the United States

10+ copies available online - Usually dispatched within 7 days

Publisher's Synopsis

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան) - նշանավոր հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հետագայում՝ 1847-ին, մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում Այնուհետև ուսանել է ռուսական պետական գիմնազիայում ։


Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Նա գեղարվեստական խոսքի նորարար է, ով որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։

Րաֆֆու՝ պարսկահայ իրականությունն արտացոլող երկերի գաղափարական ելակետը լուսավորությունն է Մարդկության պատմությունը դիտելով որպես չարի և բարու հավիտենական պայքար, նա աշխարհի պատկերը գծում է լույսի ու ստվերի, իրականի ու իդեալականի հակադիր բևեռներում, որտեղ իրականը տգեղ է ու այլանդակ, իսկ իդեալականը՝ վեհ ու գեղեցիկ։ Այս իրողությունը գեղարվեստական երկպլան կառուցվածք է տալիս Հարեմ և Սալբի գործերին՝ մի գծով պատկերելով ճորտատիրական իրականության այլանդակությունը՝ հետամնացության, գռեհկության, մարդկային իրավունքների ոտնահարման, բռնության սարսափներով, մի այլ գծով ասպարեզ տալով գաղափարական հերոսներին, որոնք ձգտում են վերափոխել կյանքը բանականության օրենքներով։

Book information

ISBN: 9781604447866
Publisher: Indoeuropeanpublishing.com
Imprint: Indoeuropeanpublishing.com
Pub date:
Language: English
Number of pages: 222
Weight: 331g
Height: 229mm
Width: 152mm
Spine width: 13mm